İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի  հայտարարության մեջ ներառված պայմանավորվածությունների անհապաղ կատարման անհրաժեշտությունը:

https://www.civilnet.am/news/2020/11/05/Ռուսաստանի-և-Գերմանիայի-արտգործնախարարները-հեռախոսազրույց-են-ունեցել/406348

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın