İçeriğe geçmek için "Enter"a basın

Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա. ՔԿ քրեագիտական վարչության պետ

Այս պահին նախնական հաստատված ադրբեջանական կողմում գտնվող 21 հայ ռազմագերու վերաբերյալ տվյալ ունենք, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, փոխանցում է Aysor.am-ը: 


«Տվյալներն անընդհատ փոփոխվում են: ՄԻԵԴ հայաստանյան ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց ու Ադրբեջանը պարտավորվի հստակ տվյալներ ներկայացնել ու նաև ապահովել մեր հայ ռազմագերիների մասով մարդասիրական օրենքի նորմերի պահպանումը՝ չխոշտանգվեն, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանան», – ասել է ՔԿ պաշտոնյան:

Վարդանյանն ավելացրել է նաև, որ կան տվյաներ, որոնք ճշգրտման փուլում են:

https://armedia.am/arm/news/89098/adrbejanum-ays-pahin-21-hay-razmageri-ka-qk-qreagitakan-varchutyan-pet.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın