İçeriğe geçmek için "Enter"a basın

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են. Արցախի ԱԻՊԾ (ֆոտո)

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

https://news.am/arm/news/610757.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın