İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայերի վրա հարձակված թուրքերը հատուկ պատրաստվել էին, տուժել է 10 անձ, այդ թվում երեխա. ֆրանսահայ

Ֆրանսիայում Վալանս տանող մայրուղին փակած եւ խաղաղ ակցիա իրականացնող հայերից մեկը մանրամասներ է պատմել թուրքերի հարձակումից:

Նշենք, որ ակցիայի ժամանակ հայերին էին մոտեցել խցանման մեջ գտնվող թուրքեր և սադրանքի դիմել. նրանք ինչ-որ հայտարարություններ էին արել, ապա մուրճով հարվածել հայ ցուցարարների, ապա հայ ցուցարարներն էին նրանց հարվածներ հասցրել:

Ակցիայի մասնակիցներից մեկը ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է պատմել միջադեպից:  Նրա խոսքով, ակցիային մասնակցում էին 300-400 հայեր. «Լիոն գնացող ճանապարհից պատերից թռան, մոտ 5 հոգի կլինեին, ու միանգամից հարձակվեցին մեր ժողովրդի վրա: Մուրճերով, դանակներով, լոմերով, ծառի հաստ ճյուղերով էին: Երեխաս էլ էր մեզ հետ, հիմա սթրեսի մեջ է:

Նրանցից մեկի հեռախոսը մնացել էր, երբ ոստիկանությունը եկավ, հեռախոսը տվեցինք իրենց: Մուրճերը ոստիկանները եսան, որովհետեւ այդտեղ ընկած էին: Հեռախոսի էկրանին Էրդողանի նկարն էր դրոշով: Մեջը բավականին ինֆորմացիա կար: Նրանք ֆրանսերեն չէին էլ խոսում, համոզված եմ, որ Եվրոպայի թուրքեր չէին: Ինձ թվում է, որ իրենք կապեր ունեին Թուրքիայի հետ եւ այդ ամբողջը պատրաստված էր: Ոստիկաններն այդ ամենը տեսան, հասկացան, մեզ խնդրեիցն, որ գնանք տներով: Ուղղաթիռ էին կանչում, որ մեր վիրավոր երիտասարդին տանեն հիվանդանոց, որովհետեւ նա շատ ծանր վիճակում էր: Գիտակցությունը կորցրել էր»,-ասաց նա՝ հավելելով, որ հայերից կա մոտ 10 վիրավոր, այդ թվում մեկ անչափահաս երեխա: 

«Մեր տղաներից մի քանիսի ձեռքերն էին վիրավոր, որովհետեւ բռնել էին դանակը»,-ընդգծեց նա:

https://news.am/arm/news/610282.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın