İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց. վարչապետ

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է վարչապետը։

https://news.am/arm/news/610313.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın