İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը

Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից․ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ստանալով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

https://www.civilnet.am/news/2020/10/27/Արցախի-Հանրապետության-պաշտպանության-նախարար-ՊԲ-հրամանատար-է-նշանակվել-գեներալ-մայոր-Միքայել-Արզումանյանը/404236

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın