İçeriğe geçmek için "Enter"a basın

Թրամփը հայերի մասին խոսել է՝ հիշեցնելով Կոսովոյի ու Սերբիայի համաձայնության մասին

ԱՄՆ Նյու Հեմփշիր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ղարաբաղում ընթացող պատերազմին։

Խոսելով Սիրիայում և այլ տարածաշրջաններում իր կատարած լավ գործերի մասին՝ Թրամփը հարցադրում է արել, թե ինչու իրեն չեն ներկայացրել խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Մենք հիմա ունենք Հայաստանը։ Նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի պայքարում են։ Եվ գիտե՞ք՝ ինչ․ մենք ինչ-որ բան պետք է արած լինենք։ Որովհետև հայերը դժվար խնդիր են ունեցել։ Ի դեպ, երեկ ես Օհայոում էի, որտեղ հայերի մեծ խումբ կար՝ դրոշներով, և այլնով, ոգով։ Եվ խնդիրները, որ ունեն նրանք, կռիվը, զոհերը և այլն, մենք դա կլուծենք։ Ես դա համարում եմ հեշտ խնդիր։ Գնացեք ու ձեր մարդկանց ասեք»։

«Հայաստանը։ Ինչո՞ւ ոչ»,- ասել է Թրամփը՝ թոթվելով ուսերը։

Այնուհետև ԱՄՆ նախագահը զուգահեռ է անցկացրել Կոսովոյի ու Սերբիայի միջև սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպման հետ, որում Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչները ԱՄՆ միջնորդությամբ համաձայնել են տնտեսական հարաբերություններ հաստատել։

«Եթե դու գիտես, թե ինչ ես անում, դա հեշտ է։ Մտածեք Կոսովոյի ու Սերբիայի մասին։ Մենք որևէ գործարք չէինք անում, քանի դեռ երկուսն իրար գլխի չէին գալիս։ Եվ, ի դեպ, նրանք երկուսն էլ վերադարձան, Սպիտակ տան Օվալաձև դահլիճում իրար գրկում ու համբուրում էին։ Անհավանական մի բան։ Շատ պատմական։ Մենք փրկում ենք բազմաթիվ լավ մարդկանց սպանվելուց»։

Հայերին վերաբերող հատվածը՝ 50:00-ից

https://www.civilnet.am/news/2020/10/25/Թրամփը-հայերի-մասին-խոսել-է՝-հիշեցնելով-Կոսովոյի-ու-Սերբիայի-համաձայնության-մասին/404047

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın