İçeriğe geçmek için "Enter"a basın

Երուսաղեմի Հունաց Պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երուսաղեմի Հունաց Պատրիարքարանից ստացվել է Նորին Ամենապատվություն Թեոփիլոս Գ Պատրիարքի գրությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատասխանելով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին՝ Պատրիարքն ընդգծել է, որ Պատրիարքությունը միշտ դատապարտել է ցանկացած բռնություն որևէ վայրում և խրախուսել բանակցությունները՝ որպես լարվածության և հակամարտության կարգավորման միակ անվտանգ և հուսալի ճանապարհ:

«Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որպեսզի հակամարտող կողմերի ղեկավարներն անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, լուծեն այս բարդ իրավիճակը և վերականգնեն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ցավում ենք մարդկային անմեղ զոհերի և տեղահանված մարդկանց համար: Միանում ենք աշխարհի բոլոր բարեսիրտ մարդկանց՝ կոչ անելով իշխանություններին՝ գտնել խաղաղ բանակցային լուծում առկա հակամարտության համար: Հորդորում ենք նաև միջազգային հանրությանը՝ պատշաճ դեր ստանձնելու՝ օժանդակելու այս հրատապ խնդրին: Աղոթում ենք հրադադարի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար», – նշել է Երուսաղեմի Հունաց Պատրիարքը՝ տեղեկացնելով այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին և իր եղբայրական աղոթքները փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետին։

https://armenpress.am/arm/news/1032307.html?__cf_chl_jschl_tk__=7e56d969b495587cf7f34b9b00b8bf60cb4a41ab-1603312442-0-ASxc80b-GMNy-JqbgMt60Lrgkp7oFK0rprOl_ZK5mjoL12Gep8jBjEliNIiD6jC5VATOxsz_zqMFYL7yCRgIeZcf6nsYCl_6cGwijm8uM6rKAPtnwIVNoJHA3UsA-9kwf4s5IcZGr0QB91CR3xkWSjD-n7mSashz4yFZWcbbKyZ4_jMpa0mIEgH8CPz0GRg9oo3Y38U_86AwOpH9qD8sPCfAMvv5p-P78B2HuOBtleKO52qZjw4COf5Ixl44d-E0EvJvZCDhHGfjpl5v1glG3yoGHkXQNNNmeBW4kUzjRdQQ

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın