İçeriğe geçmek için "Enter"a basın

Հադրութը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո է. Արծրուն Հովհաննիսյան

Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողություններ են ընթանում 3-4 ուղղություններով։ Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Մարտակերտում ծանր հրանետային միջոցներ են կիրառվել ամբողջ օրվա ընթացքում, թուրքական օդուժի պատսպարմամբ կիրառվել են բազմատեսակ հարվածային ԱԹՍ-եր, կատարել են 36 մարտական թռիչք։ Հյուսիսային ուղղութամբ մեզ հաջողվել է խոցել ՍՈՒ-25 գրոհիչ, հարավային ուղղությամբ կիրառվել է զրահատեխնիկա ու հրետանի», – հայտարարեց  Հովհաննիսյանը։ Խոսելով Հադրութում իրավիճակի մասին՝ ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ Հադրութը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո է, իսկ երեկվանից այնտեղ ներթափանցած հետախուզա-դիվերսիոն խմբի գործողությունները կասեցվել են։ 

Խոսելով Ադրբեջանի սոցիալական ցանցերում տարածվող այն տեսանյութերի մասին, ըստ որոնց՝ հակառակորդի զինված ուժերը Թալիշում են, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Թալիշը ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, ադրբեջանական զորքերը գյուղի մատույցներում են։ Մեր զինուժը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ զորքի վերախմբավորում է իրականացրել»։ 

Անցնող 1,5 օրվա ընթացքում Պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ Քարվաճառի ուղղությամբ և 200 զինծառայող։ Հովհաննիսյանը շեշտեց՝ դիերի և գերիների փոխանակում չի իրականացվում, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում հարգել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, և միջազգային կառույցների ներկայացուցիչները շարունակվող կրակի պայմաններում չեն կարող սկսել փոխանակման որևէ գործընթաց։

https://www.civilnet.am/news/2020/10/12/Հադրութը-հայկական-զինված-ուժերի-վերահսկողության-ներքո-է-Արծրուն-Հովհաննիսյան/401162

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın