İçeriğe geçmek için "Enter"a basın

«Կյանքի բոլոր դրություններում Ալբերտը հաղթող էր». լուսանկարի Ալբերտը

«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում զոհված, հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մասին։

Նրա մասին պատմում են իր ուսուցիչները, դասընկերները։

«Վերին աստիճանի համեստ, զուսպ, դաստիարակված տղա։ Դասասեղանին հենված էր նստում դասի, ասում էի՝ Ալբերտ ջան ուղիղ նստիր ու մեջքդ ուղիղ լինի, սիրուն տղա ես, մեջքդ ուղիղ լինի, ասում էր՝ մեկ ա սիրուն եմ, ոնց էլ նստեմ»,- պատմում է ուսուցչուհին։

Դասընկերոջ խոսքով՝ հաղթանակն Ալբերտի երկրորդ անունն էր. «Տխուր չեմ տեսել Ալբերտին, միշտ ընկերական շրջապատում հասնող։

Կյանքի բոլոր դրություններում Ալբերտը հաղթող էր։ Իր համար չկար պարտություն։ Հաղթանակն իր երկրորդ անունն էր։

Իր բառերն էր, որ ամենակարեւորը մարդկության համար՝ պատերազմ չլինի»։

Նշենք, որ Ալբերտի լուսանկարի հեղինակը Զինուժ մեդիայի ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանն էր։ Այն  հրապարակվել էր սեպտեմբերի 29-ին եւ մեծ տարածում գտել սոցիալական ցանցերում՝ ասոցացվելով պայքարի եւ հաղթանակի հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

https://news.am/arm/news/607136.html?__cf_chl_jschl_tk__=75e4f552e3534a5ad4248b65660b966427bccbb2-1602316315-0-AdAR8xmaXoYPBpAxsHN1j0559DmuqRaaddP-d8IYgqS0lW5ORK2IJo2UwLec8BxcAOK-kFrE-Mg7rcHFrUJAm-irdUGkWi7GGW7YiRrQYZ3E_26bKCUDER5VlFXLpfSCihenaqmrP-lInsVv0fDhAYo0pvIcU4uBXEWISWgNPnyiKZFhQCj1JeAfRZtMcEk4mACwEVoONdOwfPxOf4jdNKegjAbqGK-ZasuvaXYtqKtxO14gYMM5OH9BlK7zg1nH2dH4dKCtDFtZ6InNFlHoZq8sr0VV7vhbN4a5BmqPbagO

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın