İçeriğe geçmek için "Enter"a basın

Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել

Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ 

«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի Արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», – պատմել է Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը։

Իտալիայի հայերի միության նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։

«Մենք էլ այստեղ խրամատների մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ խրամատներ են, որ պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», – ասել է Պայքար Սվազլեանը։

Սվազլեանը հույս է հայտնել, որ սա վերջին պատերազմը կլինի. «Ես չեմ կարող մտածել որպես հայ, որ մենք պարտվելու ենք, մենք իրավունք չունենք պարտվելու, պիտի հաղթենք»։

https://news.am/arm/news/607115.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın