İçeriğe geçmek için "Enter"a basın

Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վահե Մելիքսեթյանը

Խորը կսկիծով հայտնում ենք ,որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այս մասին հայտնում է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը։

«Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։

Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։

Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

https://news.am/arm/news/607079.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın