İçeriğe geçmek için "Enter"a basın

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՍիվիլՆեթին հաղոդում են նախագահի աշխատակազմից։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին:

«Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի սահմաններին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակի առնչությամբ և ընդգծել անհապաղ հանգուցալուծում գտնելու կարևորությունը:

Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրությունում: 

https://www.civilnet.am/news/2020/10/02/Նախագահ-Սարգսյանը-հանդիպել-է-ՀՀ-ում-ՌԴ-դեսպան-Կոպիրկինին%E2%80%A4/398392

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın