İçeriğe geçmek için "Enter"a basın

Մարտունիում վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը

Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 24news.am-ի օպերատոր Արթուր Հարությունյանը։

«Լրագրողի վիճակը հիմա նորմալ է, մեջքից բեկորային վիրավորում է ստացել։ Հիմա Ստեփանակերտի հիվանդանոցում է։ Իմ վիճակը լավ է»,– ասաց Արթուրը, որը լրագրողի հետ է եղել դեպքի ժամանակ։

24news.am լրատվական կայքի նկարահանող խումբը Մարտունիում նկարահանումներ անելիս է եղել, երբ հակառակորդը հարվածներ է հասցրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթև է։

https://news.am/arm/news/605349.html?__cf_chl_jschl_tk__=a95dc81e6b28e0c04e95db1dfd8c38a57be018b9-1601556801-0-ATsHgdRAIR7o64xinCDEUYQV6Qzr72lE7EHaOeuPOmJb1qVZd5QPTd-6nYPjIjvAOj0T0Qs8JWT0mMvBPWs9JPKD5muNxUFOAS4pumrdk-y0TKNLysFCDer1GVPuQz9rSc7-I9pS57jbOnQnQKobYKaClcvOf90PQev1Yw_XbR5nh6R1orAxXHZgTs0tp8Nt-kOTVF8_5XVN2hwJkuSl5RFDzGDH9zNZrLfDKwkXKAObbGtPNESIzTs24udRXYrkmWLxdoTlRwymLjcsw7ml2cz8silTx26jtDZLoiZ6ryZy

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın