İçeriğe geçmek için "Enter"a basın

Պետնախարար. Պարենային ճգնաժամի ռիսկերը Ղարաբաղում բացառված են

Ղարաբաղում պարենային ճգնաժամի ռիսկերը բացառված են: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ըստ նրա` կախված սննդի տեսակից, այն կբավարարի առնվազն մի քանի շաբաթից մի քանի ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտագործվի պետական ​​պահուստը:

Նա հավելել է, որ Ղարաբաղում ռազմական դրություն մտցնելուց անմիջապես հետո պետնախարարի ղեկավարությամբ օպերատիվ խումբ է ստեղծվել, եւ քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է բարձր պատրաստվածության: «Հրետակոծության ենթարկված քաղաքացիական բնակչությանն ապաստան է տրամադրվել, իսկ ապա, անհրաժեշտության դեպքում, նրանք տարհանվել եւ տեղավորվել են հիմնականում հյուրանոցներում: Այդ բոլոր մարդիկ գտնվում են օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում, եւ պետության հաշվին ստանում անհրաժեշտ ամեն ինչ: Ղարաբաղի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը շարունակում է զբաղվել սննդի փաթեթների պատրաստմամբ:

Այս պահին դրանցով ապահովվել է 1500 մարդ: Այժմ քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնակելի շենքերին հասցված վնասի գնահատում է ընթանում: Դրան զուգահեռ կատարվում են վերականգնման աշխատանքներ, առաջին հերթին` ենթակառուցվածքների: Էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է, 100 տոկոսանոց գազի մատակարարման հարցը լուծվում է: Ամենալուրջ վնասը հասցվել է կապին, որն արդեն վերականգնվում է: Բջջային կապը լիովին գործում է: Հեռուստատեսությունը եւ հանրային ռադիոն նույնպես հասանելի են: Բոլոր ճանապարհներն անցանելի են»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա կոչ արեց ցանկության դեպքում նյութական օժանդակություն ցուցաբերել այդ նպատակով ստեղծված օպերատիվ խմբի միջոցով, քանի որ դա կարեւոր է կարիքների հստակ գնահատման տեսանկյունից: «Եթե ցանկանում եք ֆինանսական օգնություն ցուցաբերել, մենք ձեզ հորդորում ենք օգտագործել Ղարաբաղի ֆինանսների նախարարության եւ «Հայաստան» հիմնադրամի կողմից բացված հաշիվները»,- եզրափակեց պետնախարարը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։

https://news.am/arm/news/604994.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın