İçeriğe geçmek için "Enter"a basın

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի նետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն  է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ:

Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:  

Նախագահ Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

https://news.am/arm/news/604457.html?__cf_chl_jschl_tk__=4fb3f9096b983f505bf01d3c0b15b8a558704624-1601229304-0-AeeuRZXQFsG1SqcfigpStBFIwKowkeUVIc2lGx2uw6KjhkMO53Y70jBG1coRBBWA2YA1UZ8dTQkmxlVYJyzuULeM8a8ttWgYcQhdJE_NqNTiRq8YBoNJA9IeUUaEFYJIhyYyaytBnMxOlNzU5cPnoXU21XXvEiZrT8Y8SGe9wsm480WGHSwYiFlf0GUbepJdmjsjCgF-N7oFjXEQ_oUWg7Swt-EpqYiWp3Jsnmm9_-ESQBfoPRYl3ic8_tiB7Z3sJpsDqLNI4pqTjtRHzKRAepLR09OCbgFjgwfkAcpBnDXx

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın