İçeriğe geçmek için "Enter"a basın

Դաշնակցության հարյուրավոր կամավորներ հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ (ուղիղ, ֆոտո)

Հանրապետության Հրապարակին հարակից Արամ Մանուկյանի արձանի մոտ  քիչ առաջ մեկնարկեց ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Դաշնակցության 500 հոգանոց կամավորական վաշտը կազմ ու պատրաստ սպասում է նախարարի հրամանին՝ առաջնագիծ մեկնելու համար։ Մի քանի ժամվա ընթացքում կավարտվի երկրորդ վաշտի ձևավորումը։ Ավելի վաղ գնդապետ, ՀՅԴ անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի նախկին պետ Արտաշես Մխիթարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմից հետո ձեւավորված Կամավորական շարժման հարյուրավոր անդամներ պատրաստ են հարկ եղած դեպքում կրկին մեկնել առաջնագիծ կանգնելու մեր զինվորի, սպայի կողքին։

«Ինչպես 2016 թվականի ապրիլյան օրերին, այնպես էլ այսօր ՀՅԴ կամավորականները պատրաստ են մեկնել առաջնագիծ:

Կամավորական շարժման անդամներն արդեն կազմ պատրաստ են, կատարելու մեր երկրի ռազմական ղեկավարության հրահանգները։

Մեզ կարող են միանալ բոլորը, կամավորագրվելով մեր երկրի պաշտպանությանը։ Կարող եք դիմել մեզ ներկայանալով Երեւան, Հանրապետության 30 հասցեով կամ զանգահարել 521502 հեռախոսահամարով»,–ասված է «Կամավորական շարժում» ՀԿ–ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Ադրբեջանական բանակի ռազմական հարձակումը ուղեկցվել է հրետակոծություններով և օդային հարվածներով, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է  ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

Վարչապետ Նիկոշ Փաշինյանը կոչ է արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

https://news.am/arm/news/604303.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın