İçeriğe geçmek için "Enter"a basın

Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը հրկիզվել է

Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հարակից շենքն այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 4-ին հրկիզվել է. այս մասին հայտնում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդից:

Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ:

Ինչպես հայտնում է Ասպարեզը՝ Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն անմիջապես արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել:

Եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը և համայնքների ղեկավարները տեղում գնահատում են վնասը:

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքը հետաքննում է միջադեպը:

https://www.civilnet.am/news/2020/09/18/%D5%8Dան-Ֆրանցիսկոյի-հայկական-եկեղեցու-օժանդակ-կառույցը-հրկիզվել-է/395326

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın