İçeriğe geçmek için "Enter"a basın

Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի. ԱԳ նախարար

Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Այս մասին եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը տված հարցազրույցին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացում, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»,- ասել է  նա:

Նախարարի խոսքով` կրոնական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը, միասին ապրելու կարողությունը, քաղաքակրթությունների երկխոսությունը Եգիպտոսի հետ մեր երկկողմ օրակարգի կարևոր մասն են: «Հանդուրժողականության, փոքրամասնությունների և կրոնական երկխոսության պաշտպանության խթանումը, փոխադարձ հարգանքը մեր արտաքին քաղաքականության առաջնահերություններից է»,- հավելել է նախարարը:

Eng ⬇️ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը եգիպտական “Nile TV” հեռուստաընկերությանը Զոհրաբ Մնացականյան….

Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Wednesday, September 16, 2020

https://news.am/arm/news/602558.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın