İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը

Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։ 

Այդ մասին հայտնել է Այդընի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մեհմեթ Ումիթ Թունջերը: Նա տեղեկացրել է, որ խոսակցություններ կան այն մասին, որ պարսպի մուտքի դռների տեղում պատ է շարել հենց Դիդիմի համայնքապետարանը, որպեսզի կարողանա հարակից ռեստորաններին ալկոհոլ մատուցելու լիցենզիա տրամադրել: 

Նշվում է, որ եկեղեցու մուտքերը պատով փակելու միջոցով փորձ է արվել շրջանցել այն օրենքը, ըստ որի՝ ալկոհոլ վաճառվող ռեստորաններից 100մ հեռավորության վրա չպետք է լինեն գործող կրոնական հաստատություններ:

Թունջերը նշել է, որ վարչությունը դեպքի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:  Ի դեպ, այդ եկեղեցին ներառված է պետության կողմից պահպանվող պատմական տարածքների ցանկում:

Եկեղեցու պարսպի մուտքը մինչև պատը շարելը

Աղբյուր`  Diken

https://www.ermenihaber.am/am/news/2020/09/16/Թուրքիա-հունական-եկեղեցի/192704

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın