İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր մեկնարկում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը

Սեպտեմբերի 14-ից մեկնարկելու է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական՝ երկրորդ նիստը, որն ամփոփելու է նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու ուրվագծելու է համագործակցության համար նոր առաջնահերթությունները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նիստն անց է կացվելու հեռավար ձևաչափով՝ ՀՀ և ԱՄՆ ոլորտային ավագ պաշտոնայների մասնակցությամբ մի շարք հանդիպումների անցկացմամբ:

Նշենք, որ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը մեկնարկել է 2019թ. մայիսին՝ Երևանում անցկացված անդրանիկ նիստի ընթացքում:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում քննարկվել են բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին հատկացվող աջակցությանը` միտված ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելուն: Ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում կողմերը կարևորել են նաև երկկողմ տնտեսական, գիտական ու մշակութային կապերի խթանումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը:

https://news.am/arm/news/601940.html?__cf_chl_jschl_tk__=938d367c68c4236b0ea274b375768311b7925253-1600067391-0-AdQb4WJuPDHYZQCd4ajcfnH0ZNIcJ9bGKG7LIclEQw10mSQnvjvIyDJ0DkfGsSHlA_rNI-sxR1lJfol8D2B4lf_C7_EZ4ioMG1xV_ZJmA3coCFpcvB8aOgpB-L74TJOY41k3sTxZT6Ix6zHMFJhXT1A9mEnttd_PlRAxIibVdrJyycMzS2w6DivmFSkaOv__N8Bp1IHXNrUACq770oub1mB8hQAiCDAgkFPQgHgGUk95U-c9sG7RkWOUXyYN-_fHc5jd_Gi-ziq4z-MrjPHTCdl24HWw8xK7iMWzc57h6PfvdjEGY8urGOGTpduWxNDjSxs1TS7-msc_uDb7XiNzLuVwCtxSS5xpqSxIqzrHcFLo

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın