İçeriğe geçmek için "Enter"a basın

Թուրքական կառավարությունը հանցավոր խմբավորման ղեկավարին խնդրել է սպանել ամերիկյան պաստորին

Թուրքական կառավարությունը հանցավոր խմբավորման ղեկավարին խնդրել է սպանել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը երկու տարի բանտարկված էր Թուրքիայում: Այժմ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) քննություն է սկսել՝ կապված այս հայտարարության հետ, գրում է International Christian Concern պորտալը:

Հանցավոր խմբավորման ղեկավար Սերքան Քուրթուլուշն այս տարվա հունիսին ձերբակալվել է Արգենտինայում: Նա ապաստան է հայցում, քանի որ հետախուզվում է Թուրքիայում՝ Սիրիային ապօրինի կերպով հրազեն մատակարարելու համար: Թուրքիան փորձում է հասնել Արգենտինայից նրա արտահանձնմանը: Քուրթուլուշն ասել է, որ իրեն են մոտեցել իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» Իզմիրի մասնաճյուղի անդամները եւ խնդրել են կազմակերպել Բրանսոնի սպանությունը: Նա պնդում է, որ նրանք ցանկանում էին սպանության մեղքը գցել գյուլենականների վրա, որպեսզի ԱՄՆ-ը իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչի:

Նրա հայտարարության ճշմարտացիությունը դեռեւս ստուգված չէ, բայց հաղորդվում է, որ ՀԴԲ-ն Քուրթուլուշին հարցաքննելու հայց է ներկայացրել: Արգենտինան դեռ չի պատասխանել դրան:

Բրանսոնը որպես պաստոր էր ծառայել Իզմիրում: Նա ձերբակալվել է Գյուլենի շարժմանն աջակցելու կեղծ մեղադրանքով: Շատերը Բրանսոնի բանտարկությունը համարում են ԱՄՆ-ի կողմից Գյուլենին արտահանձնել ստիպելու Թուրքիայի փորձ:

Նրա դեպքն ապացուցում է, որ Թուրքիայում քրիստոնյաները իշխանությունների կողմից հաճախ օգտագործվում են քաղաքական մանեւրի համար: Անկախ նրանից, թե Քուրթուլուշի հայտարարությունը ճիշմարիտ է, թե ոչ, դա ցույց է տալիս, թե ինչպես քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների մոտեցումը կարող է ինտեգրվել հասարակության գիտակցության մեջ, գրում է պորտալը:

https://news.am/arm/news/599679.html?__cf_chl_jschl_tk__=1511fe9792ab9066709d40a72e973211c8a629d2-1598945225-0-ATl1dnay1YiJzqTOmGJ7mD_AKlA1yyzgNe76T6dWeJc81DH6KGZI5um4q4bjU2a8I4rFESPwnEkd7nE_Od_NjAUfkFRq17r5-53_9V8SYMIg0VuhncPNj7kpuXGtplEh350ics-VxrVM2b2rJKFJSoAyD8VH67QA2OgmSrBt-0d7SgN_DHzGjxNnbPhyHdYGXGfKFWspoP4L8J2rZ7cA7KfWoQiUdVcT9hM94YWnEaAElgR4aKF9z7B1ESgemBngIYULgLPGFPXPHgPCrWbXUUk4krZthZrESvnrATEC0N_VEObE-RvtN1Bu0kgHGQE7bhOsKzI-gBlJUiCUdtMWHE0gsJiVB7fJO0bZ6GpWqQVu

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın