İçeriğe geçmek için "Enter"a basın

Բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հակոբ Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասին. Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագուպ (Հրայր) Սահակի Հովակիմյանին պարգևատրել Հայրենիք շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար: Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս:

Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Հակոբ (Հրայր) Հովակիմյանն առաջին բժիշկ Ազգային հերոսն է և 19-րդ անձը, որ արժանացել է այդ բարձրագույն կոչմանը։ 

https://www.civilnet.am/news/2020/08/27/Բժիշկ-Հակոբ-Հրայր-Հովակիմյանին-շնորհվել-է-Ազգային-հերոսի-բարձրագույն-կոչում/393587

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın