İçeriğe geçmek için "Enter"a basın

ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել է ավելի քան 2 տոննա բուժպարագաններ

2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական եւ առողջապահական պարագաններ:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների համար եւ «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժ հաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ եւ սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար: Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության եւ աջակցության համար։

Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության Խաչ»-ի վարչության համագործակցությամբ, Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ եւ սնունդ: ՍՕԽ-ի վարչակազմը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու եւ երեխաների մասին հոգալու համար:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın