İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ COVID-19-ի եւ կրոնական փոքրամասնությունների հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը, որում, մասնավորապես, նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլեւս գլոբալ բնույթ է կրում, եւ COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որեւէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որեւէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին եւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում:

Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի եւ հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարեւորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»:

https://news.am/arm/news/598681.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın