İçeriğe geçmek için "Enter"a basın

Կարմիր խաչը երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ սպայի հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սկսել է զբաղվել օգոստոսի 22-ին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ այժմ իրենք երկխոսությունների մեջ են Հայաստաննի և Ադրբեջանի իշխանությունների հետ։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականացվելու է ծառայողական քննություն՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն «ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար»:

Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։ 

Ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարակել հայ սպայի՝ իրենց կողմում հայտնվելու մասին։

Գեղեցիկ Ոսկանյան

https://www.civilnet.am/news/2020/08/25/Կարմիր-խաչը-երկխոսության-մեջ-է-Հայստանի-և-Ադրբեջանի-հետ՝-հայ-սպայի-հարցով/393294

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın