İçeriğe geçmek için "Enter"a basın

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին:

«Օգոստոսի սկզբին ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանին եւ պրոցեդուրաներին համապատասխան հնարավորություն տվել փոխանակվել ընտանեկան բնույթի հաղորդագրություններով:  »,-NEWS.am-ի զրույցում ասաց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին: 

Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտենլ է, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար:  

https://news.am/arm/news/598458.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın