İçeriğe geçmek için "Enter"a basın

Նախագահի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Այս եկեղեցում միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

https://news.am/arm/news/598184.html?__cf_chl_jschl_tk__=92dba979946f696ba7ef9d6df7235af5710f2967-1598104926-0-AXQHFZVFXnD3D1WU-wGryIhudfSKm2H14Ifo8RUXDgDj-w0RxYN8m6Poqf_85GZUtyfGEuq21sSD18QSQu0w_PiBGVkBMjDXE2Xji8ckXqJ86tTfStyfC2iI0xUQKlz3NTAxNLZbksAlL1FhIKkxIHMn8C07oMzegIZXe0OVp-ZhF5uvte2clQnIug90SgSATAHIK8G2p5sexk33P3lXWltD2O-KuiQR36N4ojA9JdkH4YeLLJ_GmTrpQoPwroczdGZg9x4Yn0NLeALuRmtRAwKfZkyA–iYKMdJFpcsDmQZYEg1_HDktskCnPVdqqoD4Vk1zlYBtMxzMxtaXErb9d–kjNtvmsskeqAn7nnvdKn

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın