İçeriğe geçmek için "Enter"a basın

«Պատրաստ եմ գործ ապահովել 3 հայրենադարձ լիբանանահայերու…»Վարուժան Աւետիքեանի նշանակալից նախաձեռնութիւնը

Ելեւմտագէտ Վարուժան Աւետիքեանը հանդէս եկած է փոքր բայց  նշանակալից նախաձեռնութեամբ։

Արմատներով պէյրութահայ մեր հայրենակիցը Պէյրութի պայթումէն անմիջապէս ետք գրառումով մը հանդէս եկած է. ան  մասնաւորապէս գրած է, թէ եկած է իրական ժամանակը գործ ընելու։

Ան յայտնելէ ետք, թէ պատրաստակամ է  հայրենադարձ  3 լիբանանահայերու գործով ապահովել, կոչ ըրած է ՀՀ իշխանութիւններուն, որ դէպի Պէյրութ օժանդակութիւն ուղարկելու կողքին տարբեր միջոցներու դիմուի օգնելու բոլոր անոնց, որոնք որոշած է հայրենադարձուիլ։

Ստորեւ կը ներկայացնենք Վարուժան Աւետիքեանի գրառումը ։

«Ես չեմ գրում Pray for Beirut: Աղօթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ Ձեռք առ Բեյրութ: Ի հարկէ լաւ է, որ հայոց կառավարությունը շուտափոյթ մարդասիրական օգնութիւն է կազմակերպել, բայց նաեւ պետականութիւն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաեւ լիբանանցի հիւրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Պէյրութն է 1915 թուականի ջարդերից յետոյ ընդունել փոքրիկ Դանիէլին (Վարուժանի մեծ հօր) ու տասնեակ հազարաւոր այլ հայերի: Մենք բախտաւոր ենք, քանզի ունենք այդ պետականութիւնը:

Կոչիս համահունչ յայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթեալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատոյց տրամադրել Սարեան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կը կարողանան ոտքի կանգնել:

Կոչ եմ անում նաեւ ԱԳՆ-ին ու Սփիւռքի Գործերով Յանձնակատարին հաւաքագրել ու գոյքագրել բոլոր նմանատիպ առաջարկութիւններն ու շուտափոյթ կազմակերպել յուսահատուած մարդկանց հիւրընկալումը:

105 տարի անց մեր հերթն է եկել» : 

http://arevelk.am/am/content/8/12748/«Պատրաստ-եմ-գործ-ապահովել-3-հայրենադարձ-լիբանանահայերու…»Վարուժան-Աւետիքեանի—նշանակալից—-նախաձեռնութիւնը.html?fbclid=IwAR0zfcDfrUYwEH0w_HwNFleA4s_pJTHdp0ZqcVwFNHV_OvgUC-5XDztFsKo

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın