İçeriğe geçmek için "Enter"a basın

Մահացել է Ուիլյամ Սարոյանի հարսը

ԱՄՆ-ում, 76 տարեկանում կյանքից հեռացել է հայ գրող Ուիլյամ Սարոյանի միակ որդու՝ Արամ Սարոյանի կինը՝ Գեյլին Սարոյանը։  Այդ մասին տեղեկացրել է ինքը՝ Արամ Սարոյանը:  Նրանք ունեն 3 երեխա։ Գեյլինը իռլանդական ծագումով նկարչուհի է։  Արամ Սարոյանը մրցանակակիր գրող է։ Նա, ստեղծագործելուց բացի,  զբաղվել է նաեւ Սարոյանի ստեղծագործությունների  եւ կենսագրության հրատարակմամբ, վերլուծմամբ,  բայց միշտ նշել է, որ հոր հետ իր հարաբերությունները բարդ են եղել։ Արամ Սարոյանը 77 տարեկան է: Գրող է նաեւ նրանց աղջիկներից մեկը՝ Սթրոբերի Սարոյանը: 

Արամ եւ Գեյլին Սարոյանները

http://arevelk.am/en/content/8/12722/Մահացել-է-Ուիլյամ-Սարոյանի-հարսը.html?fbclid=IwAR3lqdmOIVapLvUPicwoMFJjCV3mq2KskbdkajFluQmEC7LN9DyfMwHmYEo

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın