İçeriğe geçmek için "Enter"a basın

Պաուլա Յակուբյանը եւ«Քաթայիբ» կուսակցության 3 անդամներ հրաժարական են տվել

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանի պառլամենտի պատգամավոր Պաուլա Յակուբյանը եւ «Քաթայիբ» կուսակցության անդամները հայտարարել են իրենց հրաժարականի մասին: Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել ավելի քան 5000 մարդ, հայտնում է Almasdarnews-ը:

Ըստ աղբյուրի` պատգամավորները հրաժարականի մասին հայտարարել են կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո:

Տեսաուղերձում Յակուբյանը բոլոր պատգամավորներին կոչ է արել հրաժարական տալ:

Ըստ նրա` յուրաքանչյուր պատգամավոր «պետք է հեռանա այս համակարգից», որը նա «մաֆիա» է անվանել:

https://news.am/arm/news/595919.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın