İçeriğe geçmek için "Enter"a basın

11 հայ է զոհվել, 250-ը վիրավորվել Բեյրութի պայթյունից. Հայ պատգամավորի հայտարարությունը

Ըստ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ անդամ Հակոբ Բագրատունու, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հայ քաղաքական գործիչն այս հայտարարությունը կատարեց քիչ առաջ՝ լիբանանյան OTV հեռուստաալիքով: 

Հակոբ Բագրատունին նաեւ նշեց, որ կան տասնյակ անտուն հայեր, հազարավոր մեր հայրենակիցներ տներ վնասվել են:  «Ականատես եղանք իրական դժոխքի: Աղոթենք, որ այս տառապանքը այստեղ կանգ առնի: Սա հարված է համայն հայությանը»,-OTV-իի եթերում ասաց հայ պատգամավորը:  Նա նշեց, որ կորածների մեջ կան նաեւ հայեր, որոնցից մինչեւ հիմա տեղեկություններ չկան: 

Ավելի վաղ «Արեւելքը» հայտնել էր օգոստոսի 4-ին Բեյրութի մերձափնյա կայանում որոտացած հզոր պայթյունի մասին, որին զոհ էին գնացել հարյուրավոր մարդիկ: 

Բեյրութի նահանգապետը Լիբանանի մայրաքաղաքը հայտարարել է աղետյալ քաղաք: Պայթյունի վնասներն աննախադեպ են: 

http://arevelk.am/en/content/2/5239/11-հայ-է-զոհվել,-250-ը-վիրավորվել-Բեյրութի-պայթյունից.-Հայ-պատգամավորի-հայտարարությունը.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın