İçeriğe geçmek için "Enter"a basın

Ճեմարանի շրջանավարտների միությունը հայտնում է, որ Ժակ Բարամագյանը զոհ է գնացել Բեյրութի պայթյունին

Համազգայինի Փալանճեան-Արսլանեան ճեմարանի շրջանավարտների  միությունը հայտնել է իր 2007-ի շրջանավարտներից Ժակ Բարամագյանիմահվան մասին:  Երիտասարդ հայ տղան զոհվել է օգոստոսի 4-ին՝ Բեյրութի նավահանգիստի պայթյունի հետեւանքով: 

Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի մասին. նրանք բոլորը Բեյրութի  հայ զոհերն են: 

Նախնական տվյալներով, Բեյրութում օգոստոսի 4-ին զոհվել է 78 հոգի: Կան հազարավոր վիրավորներ: Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել: 

http://arevelk.am/en/content/8/12695/Ճեմարանի-շրջանավարտների-միությունը-հայտնում-է,-որ-Ժակ-Բարամագյանը-զոհ-է-գնացել-Բեյրութի-պայթյունին.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın