İçeriğe geçmek için "Enter"a basın

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին լիբանանահայերին աջակցել հայրենիք վերադառնալու հարցում. մոմավառություն Երևանում (ֆոտո)

Կոչ ենք ուզում  անել Հայաստանի նախագահին, վարչապետին, որ ինչ-որ ձևով աջակցեն լիբանանահայերին, քանի որ շատերն են ցանկանում վերադառնալ հայրենիք , սակայն չեն կարողանում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին Հանրապետության հրապարակում ընթացող մոմավառության ժամանակ ասաց լիբանահայ հայրենադարձներից Նելլի Թասչյան Դերմեջյանը (ֆոտոռեպորտաժ):

«Մենք եկել ենք մեր հայրենիքում ապրելու: Աշխարհը լսեց Լիբանանի երեկվա վիճակի մասին, ուզում  ենք աջակցել Լիբանանի ժողովուրդին՝ մանավանդ հայերին, ուզում ենք ասել, որ մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին: Կոչ ենք ուզում  անել Հայաստանի նախագահին, վարչապետին, որ ինչ-որ ձևով աջակցեն լիբանանահայերին, քանի որ շատերն են ցանկանում վերադառնալ հայրենիք , սակայն չեն կարողանում»,- ասաց նա:

Հայրենադարձներից  Զարեհ  Կենդիրջյանն էլ նշեց, որ շատ լիբանանահայեր կան, ովքեր ունեն այնտեղի անձնագիր և խնդիր ունեն վերադառնալու հետ կապված և միայն խնդրում են Հայաստանի իշխանություններին աջակցել, որպեսզի վերադառնան հայրենիք. «Նրանք պատրաստ են իրենց միջոցներով վերադառնալու, սակայն պետք է թույլտվություն»:

Երեւանի Հանրապետության հրապարակում լիբանանահայ հայրենադարձների նախաձեռնությամբ ընթանում է մոմավառություն` ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այս պահին լիբանանահայ հայրենադարձները աղոթքով, Հայաստանի  օրհներգով շարունակում են հարգանքի տուրք մատուցել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է:

Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։

https://news.am/arm/news/595418.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın