İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության՝ մտահոգիչ լինելու երեք պատճառ է նշել

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնում են Փարիզին․ Ֆրանսիայի խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Ժան-Իվ Լը Դրիանը։

Նախարարը նշել է անհանգստության երեք պատճառ․ առաջինը՝ 2016-ի քառօրյա պատերազմից հետո սա առաջին լայնամասշտաբ բախումն էր, երկրորդ՝ մարտերը տեղի են ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, երրորդ՝ իրավիճակը բարդացնում է առողջապահական ճգնաժամը երկրներում, հատկապես Հայաստանում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։

Նախարարը շեշտել է՝ Ֆրանսիայի իշխանությունը կարծում է, որ հակամարտությունը պետք է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, իսկ Փարիզը ամեն ջանք կգործադրի քաղաքական լուծման հասնելու համար։

«Հույս ունեմ՝ դա հնարավոր է իրականացնել»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Անի Փայտյան

https://www.civilnet.am/news/2020/07/29/Ֆրանսիայի-ԱԳ-նախարարը-հայ-ադրբեջանական-սահմանային-լարվածության՝-մտահոգիչ-լինելու-երեք-պատճառ-է-նշել/391535

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın