İçeriğe geçmek için "Enter"a basın

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր «Dolla» երգի տեսահոլովակը։ Հուլիսի 24-ից այն հասանելի է YouTube սոցիալական հարթակում:Video Player

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2020 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչը նշում է՝ շատ է ցանկացել հոլովակը նկարահանել Հայաստանում, բայց կորոնավիրուսի պատճառով նկարահանումները տեղի են ունեցել Հունաստանում։

Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը։ Տեսահոլովակի ստեղծագործական ղեկավարը եղել է ինքը՝ Աթենան։ Նա ցանկացել է ներկայացնել մինիմալիստական, արտիստիկ կերպար, տեսահոլովակի հիմքում գեղեցիկ կադրեր են, իսկ արտիստն ու պարողները պատված են ոսկով։ Աթենան ցանկացել է ներկայացնել բարձրակարգ տեսահոլովակ՝ մեծ ուշադրություն ցուցաբերելով մանրուքներին։

«Տեսահոլովակին խորհրդավոր գեղեցկություն են հաղորդում իմ պարողների դիմակները, որոնք պատրաստել եմ ինքս։ Դիմակներին ոսկե զարդեր են, և պարողներն ասես զինվորներ լինեն։ Իսկ դիմակների վրա կարող եք նկատել հայկական նախշեր»,- նշում է Աթենա Մանուկյանը:

«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ:

https://armenpress.am/arm/news/1022993.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın