İçeriğe geçmek için "Enter"a basın

Կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին

Հուլիսի 23-ի՝ կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզպետարանին: 

«Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը և ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում։ Աշխատանքներին կներգրավվեն տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Գումարի մի մասը կհատկացվի կանխավճարով՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ: Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»:

Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։ 

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական և քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի: 

https://www.civilnet.am/news/2020/07/23/Կառավարությունը-25-մլն-դրամ-կհատկացնի-Տավուշի-մարզի-հրետակոծությունից-տուժած-բնակիչներին/391092

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın