İçeriğe geçmek için "Enter"a basın

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը միշտ կաջակցեն մեզ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտարարել է որես նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, սատարում է իրեն:

«Նա միշտ կաջակցի մեզ, եւ նրա կինը (Քիմ Քարդաշյան) եւս կաջակցի մեզ»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը խուսափել է Քանյայի կողմից այս շաբաթ ավելի վաղ արված մեկնաբանությունից այն մասին, որ ինքն այլեւս չի սատարում հանրապետական նախագահին։ «Նա շատ լավ տղա է: Նա մի մարդ է, ում հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ի վերջո, ես կարծում եմ, որ նա կաջակցի մեզ եւ ոչ թե մեկ ուրիշին․ մենք պետք է կանխենք, որպեսզի ձախ ծայրահեղականները հափշտակեն մեր երկիրը »:

Անցած շաբաթ Ուեսթը Twitter-ում գրառում էր կատարել այն մասին, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում նոյեմբեր ամսին նախատեսված ընտրություններում՝ չնայած նրան, որ նա բաց է թողել հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը ԱՄՆ նահանգների մեծ մասում:

https://news.am/arm/news/590405.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın