İçeriğe geçmek için "Enter"a basın

Այց երկիր, որը պաշտոնապես գոյություն չունի. CNN-ի անդրադարձը՝ Արցախին

Նրանք ունեն իրենց կառավարությունները, անձնագրերը, քաղաքացիներին և որոշ դեպքերում նույնիսկ՝ արժույթը: Բայց տարբեր բարդ պատճառներով աշխարհի մի շարք երկրներ պաշտոնապես գոյություն չունեն, որոշները նույնիսկ քարտեզներից դուրս են, գրում է CNN-ը։ Բրազիլացի գրող Գիլյերմե Կանևերը 2009-2014 թվականների ընթացքում ճանապարհորդել է աշխարհի 16 չճանաչված երկրներով և իր տպավորությունների մասին է պատմում իր «Չճանաչված պետություններ. ճանապարհորդություններ դեպի երկրներ, որոնք գոյություն չունեն» գրքում: Այդ երկրների թվում են Լեռնային Ղարաբաղը, Կոսովոն, Հյուսիսային Կիպրոսը, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը և այլն։

Ըստ հեղինակի՝ չնայած երկրի սահմանումը կարելի է տարբեր կերպ տալ, որպես այդպիսին համարվելու համար միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքը պետք է ունենա մշտական բնակչություն, սահմանված տարածք և սահմանների հանդեպ վերահսկողություն, ինքնակառավարվելու ունակություն և այլ երկրների հետ հարաբերություններ:

Հաղթահարման ենթակա վերջնական խոչընդոտը ՄԱԿ-ի կողմից որպես պետություն ճանաչվելն է, ինչն ունի մի շարք առավելություններ, օրինակ՝ ավելի մեծ մատչում տնտեսական ցանցերին:

ՄԱԿ-ի կողմից չճանաչված երկրները պաշտոնապես չեն ընդունվում որպես պետություններ, նույնիսկ եթե ճանաչվում են այլ պետությունների կողմից և արդյունքում կարող են բախվել բազմաթիվ խնդիրների: 

«Այս [չճանաչված] երկրներ ճանապարհորդելու ընթացքում ինձ ամենաշատը դուր եկան տեղացիների հետ յուրօրինակ շփումները, – գրում է հեղինակը: – Նրանք ձեր առաջ բացում իրենց դռները և թույլ են տալիս մասնակցել իրենց առօրյա կյանքին։ Հատկապես, եթե դա մի վայր է, որտեղ շատ զբոսաշրջիկներ չեն այցելում, երբեմն տեղացիները հետաքրքվում են, թե ինչպիսին է իրենց երկիրը աշխարհի աչքերում»։

Հարավային Կովկասում է գտնվում Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է որպես Արցախի Հանրապետություն: Ինչպես և տարբեր այլ վիճելի տարածքներ, Լեռնային Ղարաբաղը գտնվում է երկու պետությունների միջև երկարատև հակամարտության կենտրոնում: Այս դեպքում՝ Հայաստանի ու Ադրբեջանի, նկատում է Կանևերը։

«Հեշտ է այցելել Ստեփանակերտ [Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը] Հայաստանից, – ասում է Գիլյերմեն: – Այն շատ խաղաղ է: Քաղաքի գեղեցիկ ծաղկազարդ հրապարակներում մարդիկ նստում են և վայելում զանազան խմիչքներ։ Բայց հակամարտության գիծը ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Երբեմն կողմերը փոխանակվում են հրաձգություններով, այնպես որ՝ լարվածությունը մեծ է: Տարածքում տեղակայված են մի շարք գեղեցիկ եկեղեցիներ և վանքեր, ինչպիսին է, օրինակ, Գանձասարի վանքը։ Կան նաև գեղատեսիլ լեռներ և շատ վայրեր, որտեղ կարող եք անվտանգ այցելել»: 

Զառա Պողոսյան

https://www.civilnet.am/news/2020/07/09/Այց-երկիր-որը-պաշտոնապես-գոյություն-չունի-CNN-ի-անդրադարձը՝-Արցախին/389535

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın