İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչ վնաս է պատճառել մարզահամերգային համալիրի տարածքում երեկ բռնկված խոշոր հրդեհը

Երեկ` հունիսի 26-ին, մարզահամերգային համալիրի մոտ բռնկված հրդսեհի հետեւանքով այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:

Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։

Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։

https://news.am/arm/news/587988.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın