İçeriğe geçmek için "Enter"a basın

Կորոնավիրուսով վարակման 711 նոր դեպք. ունենք 18 մահ, որից 4-ը այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 711 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 21717 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 100 400 (մեկ օրում արվել է 2283 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10404 (ավելացել է 40-ով)։

Վերջին տվյալներով ապաքինվել է 10797 անձ` վերջին մեկ օրում 653 անձ:

Ընդհանուր առմամբ, 386 պացիենտ մահացել է (ավելացել է 14-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:

https://news.am/arm/news/587331.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın