İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազ. դոլարի նվիրատվություն է արել Լիբանանի կրթօջախներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել ի աջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքագրվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցների կողմից. ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։

«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող  մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Ի հավելումն այս աջակցության, ընհանուր առմամբ 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերին, ինչպես նաև «Վանայ Ձայն» ռադիոկայանին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականի դեկտեմբերին Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների էր փոխանցել 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։

***

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար կազմակերպված համահայկական դրամահավաք-արշավին, Սփյուռք-Հայաստան համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություններին, պատասխանում հարցին, թե որքանով է հիմնադրամին հաջողվում օգնություն ստացողից վերածվել օգնության ձեռք մեկնողի։

https://www.civilnet.am/news/2020/06/23/«Հայաստան»-համահայկական-հիմնադրամը-55-հազ-դոլարի-նվիրատվություն-է-արել-Լիբանանի-կրթական-հաստատություններին/388199

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın