İçeriğe geçmek için "Enter"a basın

«Արմենիա Վայն»-ը 10 տարի սպառողի կողքին է և հիշեցնում է ձեռքբերումների մասին

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

«Արմենիա Վայն» ընկերությունը, արդեն 10 տարի կանգնած լինելով սպառողի կողքին, նրա հետ միասին ձևավորում է գինեխմության նոր իրականություն՝  զարգացնելով հայկական գինեգործության բազմադարյա մշակույթն ու ստեղծելով նոր արժեքներ: 

21-րդ դարի օրինակելի այգիներ ու արդի գինեգործական տեխնոլոգիաներ 

«Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվեցին առաջին սեփական այգիները: Դրանից ընդամենը 4 տարի անց՝ 2010 թվականին, ընկերությունն իր արտադրանքն է ներկայացնում հայ սպառողին։ 

Հոգ տանելով սպառողների ու իր աշխատակիցների առողջության մասին, ինչպես նաև կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը՝ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը:  Դեռևս 2017 թվականին տնկելով օրգանական խաղողի այգիներ՝ արդեն 2020-ին ընկերությունը սեփական այգիների տարածքը հասցրել է 82 հեկտարի։

«Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական և եվրոպական խաղողի սորտերից, իսկ սեփական այգիներում աճեցվող խաղողի սորտերը տարեցտարի ավելանում են։  

Գինեգործարանը Հայաստանում առաջիններից է, որ իր ապրանքատեսակների բարձր որակն ապահովելու համար ներդրել է աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները: Հենց դրանք ենք որակյալ գինու ու կոնյակի  գրավականը։

Հաղթանակներ ու գործընկերներ միջազգային շուկայում

«Արմենիա Վայն»-ի արտադրանքը ավելի քան 26 երկրում իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի անգամ ամենախստապահանջ գնորդների շրջանում, ինչը վկայում է ընկերության կերտած բարձր որակի մասին։ 

Գինեգործարանի արտադրանքի կայուն որակի ապացույցն են նաև բազմաթիվ միջազգային մրցույթներում ձեռք բերված հաղթանակները։ 

Արդեն իսկ արտադրության երկրորդ տարում ընկերությունը սկսել է իր գինիները ներկայացնել միջազգային մրցույթների: Դրանցից առաջինը հանրահայտ Muscat Du Monde մրցույթն էր, որտեղ «Արմենիա Մուսկաթ» գինին արժանացել է արծաթե, իսկ 2 տարի անց՝ նաև ոսկե մեդալների։ 

Գործունեության 10 տարիների ընթացքում շարունակելով իր հաղթարշավը՝ «Արմենիա Վայն»-ի գինիները միջազգային մրցույթներում  արժանացել են 26 ոսկե, 38 արծաթե ու 31 բրոնզե մեդալների՝ այդ կերպ միջազգային գինեսերների ուշադրությունը սևեռելով հայկական բարձրորակ գինիների վրա։ 

Յուրաքանչյուր սպառողի համար 

Անցած 10 տարիների ընթացքում «Արմենիա Վայն» ընկերությանը հաջողվել է դառնալ Հայաստանում գինու ամենաճանաչված և սպառողների կողմից սիրված ապրանքանիշներից մեկը՝ գինեսերների դատին ներկայացնելով ավելի քան 40 արտադրատեսակ Հայաստանի և Արցախի շուրջ 7000 վաճառքի ու սպասարկման սրահներում։  

«Թարիրի», «Տակառ», «Երևան», «Նազանի», «Արմենիա». գինեգործարանի գինիների ընտրանին նախատեսված է յուրաքանչյուր սպառողի համար: Ցանկացած համահոտային նախընտրություն ունեցող գինեսեր կարող է գտնել իր համար իդեալական տարբերակը «Արմենիա Վայն» գինիների շարքում։ 

https://www.civilnet.am/news/2020/06/22/«Արմենիա-Վայն»-ը-10-տարի-սպառողի-կողքին-է-և-հիշեցնում-է-ձեռքբերումների-մասին/388110

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın