İçeriğe geçmek için "Enter"a basın

«իԳործ» ծրագրով սփյուռքից Հայաստանի պետական կառավարման մեջ կներգրավվի 100 մասնագետ․ պաշտոնյա

«իԳործ» ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարության տարբեր գերատեսչություններում 20 տեղերի համար դիմել են սփյուռքի 800 երիտասարդ մասնագետներ, որոնցից 100-ը այս տարի կներգրավվեեն պետական կառավարման համակարգում որոշումների ընդունման գործընթացի մեջ:

Այս մասին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ. երկխոսություն Հայաստանի եւ սփյուռքի միջեւ» թեմայով առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նրա խոսքերով՝ ծրագիրը հետագայում եւս կշարունակվի, քանի որ Հայաստանում շատ լուրջ է բարձր որակավորում ունեցող, այդ թվում՝ սփյուռքից կադրերի պահանջարկը: Պաշտոնյան հավելեց, որ համավարակի պատճառով «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի օգոստոսին՝ առցանց ռեժիմով: «Առցանց ռեժիմով երկու շաբաթը մեկ քննարկումներ են տեղի են ունենում սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- նշեց նա:

Սինանյանն ընդգծեց նոր պայմաններում Հայաստանի եւ սփյուռքի համագործակցության կարեւորությունը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը համավարակի ընթացքում, այդ թվում՝ տարբեր երկրներից բժշկական սարքավորումներ եւ այլ իրեր գնելու եւ Հայաստան առաքելու հարցում օգնության տեսքով: «Միաժամանակ, ճգնաժամը բացասաբար է անդրադարձել շատ երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Իրանում հայ համայնքների վիճակի վրա, եւ այդ պատճառով անհրաժեշտ է երկկողմ կապ հաստատել: Ինչ վերաբերում է հայրենադարձությանը, ապա այս խնդրին պետք է մոտենալ ոչ միայն որպես ֆիզիկական վերադարձի, այլ նաեւ որպես Հայաստանում մարդկանց պահելու սոցիալական խնդրի: Դրա համար մենք պետք է իրականացնենք լուրջ նախապատրաստական աշխատանք»,- եզրափակեց պաշտոնյան:

https://news.am/arm/news/586339.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın