İçeriğe geçmek için "Enter"a basın

Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

– Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝  էջերում,

– «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև էջերում:

https://news.am/arm/news/584954.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın