İçeriğe geçmek için "Enter"a basın

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը։

«Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար: Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,- գրել է նա։

Հունիսի 1-ին վարչապետը ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ իր և ընտանիքի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական են։ Փաշինյանն այս ընթացքում աշխատում էր վարչապետի կեցավայրից։ Նրա մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն գրանցվել։

Լուսինե Վարդանյան

https://www.civilnet.am/news/2020/06/08/Ես-վերադառնում-եմ-լիարժեք-աշխատանքի%E2%80%A4-Նիկոլ-Փաշինյան/386823

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın