İçeriğe geçmek için "Enter"a basın

Տիրոջ Գերեզմանի տաճարը բաց է հոգեւորականության համար

Այս կիրակի Տիրոջ Գերեզմանի տաճարը փակ էր բոլոր հավատացյալների համար: Սակայն ավելի ուշ Երուսաղեմի ուղղափառ հունական եկեղեցին հայտնել է երկամսյա կարանտինից հետո տաճարի բացման մասին, հաղորդում է «Վեստի»-ն:

Հավատացյալները կրկին լսում են երգեհոնի ձայներ: 

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հավատացյալներին չէր թույլատրվում դիպչել Գողգոթայի քարերին կամ համբուրել գերեզմանաքարը: Այնուամենայնիվ, եկեղեցու ծառայողները մանրակրկիտ մաքրում են մակերեսները:

Նոր կանոնների համաձայն՝ հավատացյալները պարտադիր պետք է դիմակ կրեն եւ երկու մետր հեռավորություն պահպանեն: Առողջապահության նախարարությունը թույլատրում է աղոթել մինչեւ 50 մարդու մասնակցությամբ խմբերով:

Երուսաղեմը աստիճանաբար վերակենդանանում է: Իսրայելի օդանավակայանները պատրաստվում են բացվել արտաքին աշխարհի համար:   

https://news.am/arm/news/580721.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın