İçeriğe geçmek için "Enter"a basın

Չեխիայի Սենատը երկու աշխարհամարտերի ոճրագործությունների թվում դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

https://armenpress.am/arm/news/1015913.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın