İçeriğe geçmek için "Enter"a basın

Այսօր ոգեկոչում են Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի ծննդյան 100-ամյակը. Նա 2001-ին 3 օրով այցելել է Հայաստան

Այսօր, կաթողիկե աշխարհը, և ոչ միայն, ոգեկոչում է Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի ծննդյան 100-ամյակը։

Այս առնչությամբ Հայաստանի ԱԳՆ Facebook-ի էջը հայտնում է. «Իր քահանայապետության շրջանում Նորին Սրբությունը իրականացրել է 250 այցելություններ, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետություն:

Հովհաննես Պողոս Երկրորդը 2001թ․ սեպտեմբերի 25-ին եռօրյա այցով ժամանեց Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Հռոմի Պապն ասաց, որ «․․․․Կաթոլիկ եկեղեցին կիսում է ձեր եւ բոլոր հայերի անհուն ուրախությունը՝ այս մեծապես սիրեցյալ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ»։ Օդանավակայանում Հովհաննես Պողոս Երկրորդին դիմավորեցին Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սուրբ Աթոռի ողջ պատմության ընթացքում սա Հռոմի Սրբազան եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Հայաստան։

Հովհաննես Պողոս Երկրորդը կանգնած է եղել ակունքներում այն մեծ գործընթացների, որոնք տեղի ունեցան Արեւելյան Եվրոպայում՝ նշանավորելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նոր դարաշրջան։ Անդրադառնալով այդ նույն տարում Եվրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցությանը, Երևանում Հռոմի Պապը նշեց, «Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, եւ սա ցույց է տալիս ձեր վճռականությունը՝ հաստատակամորեն աշխատելու եւ քաջությամբ իրագործելու պետության հաստատությունների ժողովրդավարական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորելու համար»:

Պետական արարողակարգով նախատեսված Հովհաննես Պողոս Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշահամալիր իր հարգանքի տուրքը մատուցելու 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Պապի միջև ստորագրվեց համատեղ հռչակագիր, որում հստակորեն նշվեց XX դարի առաջին ցեղասպանության մասին։

Հատկանշական է, որ ցեղասպանության ճանաչմանը վերաբերող այդ ձևակերպմանը տարիներ անց, 2016թ․-ին հղում կատարեցին Գարեգին Բ կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը վերջինս Հայաստան այցի օրերին ստորագրած մեկ այլ համատեղ հռչակագրում, նշելով, որ «Գոհունակությամբ ու հոգևոր ուրախությամբ ենք անդրադառնում, որ 2001 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն: Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև XX դարի առաջին ցեղասպանություն» (27 սեպտեմբերի, 2001թ.):

https://news.am/arm/news/579380.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın