İçeriğe geçmek için "Enter"a basın

Չորս պատճառ՝ ինչու Երևանում Գանդիի արձան տեղադրելը լավ գաղափար չէ

Պատրիկ Նժդեհի Ազատյան 

Երևանի ավագանին այս շաբաթ հավանություն տվեց Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ արձանի տեղադրումը «ավելի կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»: 

Առնվազն չորս պատճառ կա, որ Գանդիի արձանի տեղադրումը Երևանում այնքան էլ լավ գաղափար չէ։

Արտաքին հարաբերությունները արձաններով չեն ամրապնդում 

Նախ, արտաքին կապերն ու հարաբերությունները արձաններով չէ, որ ամրապնդում են: Դա անում են հմուտ դիվանագիտությամբ ու փոխադարձ շահերի համադրությամբ: 

Վատ նախադեպ

Սա վատ նախադեպ է։ Ո՞ր երկիրն է լինելու հաջորդը, որը պահանջելու է իր ղեկավարներից մեկի արձանը տեղադրել Երևանում: Ի՞նչ է լինելու մերժման արդարացումը, եթե օրինակ, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը առաջարկեն իրենց առաջնորդի արձանը տեղադրել Հայաստանում: 

Գանդիի հակասական ժառանգությունը

Չնայած Գանդին դեռ վայելում է համաշխարհային բարձր հեղինակություն, նրա կենցաղն ու փիլիսոփայությունը հակասական տեսակետների աղբյուր են: Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել, ինչպես նաև պաշտպանել է Հնդկաստանի խտրական կաստայական համակարգը: 

Այս օրերին նրա ժառանգությունը վիճելի է, քան երբևէ, նույնիսկ Հնդկաստանում: Գանդին կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին նա մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Նա արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու և սեքսից զերծ մնալու փորձ: 

Այս օրերին շատերի համար դա կհամարվի ընտանիքի անդամի հանդեպ չարաշահում, սեռական ոտնձգություն: 

Արձանը տեղադրելու որոշումը բացահայտում է մեր ղեկավարության անտեղյակությունը. կարծես թե նրանք այնքան էլ չեն հետևում պատմության և քաղաքականության վերջին զարգացումներին: 

Գանդին և հայերի մարդկային իրավունքները

Թե՛ Մահաթմա Գանդին, թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը չեն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Փոխարենը, Գանդին դեմ է կանգնել «մեծ տերությունների» կողմից Առաջին աշխարհամարտի ավարտին «Թուրքիային պատճառված անարդարություններին»։

https://www.civilnet.am/news/2020/05/01/Չորս-պատճառ՝-ինչու-Երևանում-Գանդիի-արձան-տեղադրելը-լավ-գաղափար-չէ/383448

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın